Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը, հայտնում է Daily Mail-ը։
Անվանի ֆուտբոլիստն այժմ զբաղեցնում է ֆուտբոլի Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը։ Անրիի գլխավորությամբ ֆրանսիացիները պատրաստվում են տնային Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ավարտից հետո ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է բանակցություններ սկսել 46-ամյա մասնագետի հետ։
ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն այժմ թափուր է Գրեգ Բերալթերի հեռացումից հետո։ Նա պաշտոնը ստանձնել էր նախորդ տարվա օգոստոսին։
Անրին նախկինում մարզել է «Արսենալի» երիտասարդական թիմը, ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Մոնակոն», MLS-ը ներկայացնող կանադական «Մոնրեալը», իսկ Բելգիայի հավաքականում եղել է Ռոբերտո Մարտինեսի օգնականը։ Նա 2023 թ. օգոստոսից աշխատում է Ֆրանսիայի Մ21 ու օլիմպիական հավաքականներում։


