Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից:
«Ինձ չեն հեռացրել ոչ մարզումներից, ոչ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս:
Նրանք ընդունել են առաջարկներս, դրա համար էլ ես չեմ մեկնելու խաղին:
Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ մի կոնֆլիկտ էլ ղեկավարության հետ չկա»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է СЭ-ը:
ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել էր, որ «իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ»:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2025 թվականին ընդամենը 1 ամբողջական խաղի է մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: