Logo

Թիկնիզյանի առաջին ասիստն ու «Ցրվենա Զվեզդայի» ջախջախիչ հաղթանակը

22:19 / 14.09.2025Ֆուտբոլ
null

Սերբիայի Սուպերլիգայի 8-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» Բելգրադում 7-1 հաշվով ջախջախել է «Ժելեզնիչար Պանչևոյին»։

Տանտերերից երրորդ րոպեին ասիստ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որն օգնել է գոլով աչքի ընկնել Ալեքսանդր Կատային։ 26-ամյա լատերալը փոխարինվել է 65-րդ րոպեին։

Թիկնիզյանը նոր ակումբում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել պաշտոնական խաղերում։

«Ցրվենա Զվեզդան» 6 խաղում 100 տոկոսանոց արդյունք է գրանցել և 18 միավորով երկրորդ տեղում է, «Ժելեզնիչարը» 12 միավորով չորրորդն է։

Սերբիայի Սուպերլիգա, 8-րդ տուր

«Ցրվենա Զվեզդա» - «Ժելեզնիչար Պանչևո»` 7-1

Ալեքսանդր Կատայ, 3, 19 (11մ), 40, Մարկո Իվանիչ, 43, Նեմանյա Ռադոնիչ, 71, Տոմաշ Հանդել, 82, Վլադիմիր Լուչիչ, 87 - Սիլվեստեր Ջասպեր, 63

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ