Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն Իռլանդիա մուտք գործելու վիզա դեռևս չի ստացել, Спорт-Экспресс-ին տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը:
«Վիզա ստանալու որոշակի բարդություններ կան։ Նաիրն արդեն ժամանել է ազգային հավաքականի ճամբար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է, որ հարցը քննարկվում է և շուտով կլուծվի», - ասել է Կլյուևը։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականը հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին: Մինչև այդ` հոկտեմբերի 11-ին, Հայաստանի ազգային թիմը Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կմրցի Հունգարիայի հավաքականի դեմ:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


