Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասին լուրին:
«Նաիրը «Լոկոմոտիվի» խաղացող է։ Նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ: «Զենիթ» հնարավոր տրանսֆերի մասին լուրը թողնեմ առանց մեկնաբանության»,- ասել է Կլյուևը «Спорт Экспресс»-ին:
Ավելի վաղ ռուսական «Чемпионат»-ը հայտնել էր, որ «Զենիթը» և «Լոկոմոտիվը» մոտ են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
Ավարտված մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» փորձել էր ձեռք բերել Թիկնիզյանին, սակայն հայ ֆուտբոլիստը որոշել էր մնալ «Լոկոմոտիվում»:


