Logo

Թիկնիզյանի համար առաջին բելգրադյան դերբիում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց

00:12 / 21.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում մասնակցեց «Պարտիզանի» դեմ իր համար առաջին բելգրադյան դերբիին:

26-ամյա ձախեզրային պաշտպանը Սերբիայի Սուպերլիգայի 9-րդ տուրի արտագնա մրցավեճում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկից, առաջին խաղակեսին ավելացված երկրորդ րոպեին դեղին քարտ ստացավ, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ փոխարինվեց:

Գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» հաղթեց 2-1 հաշվով և 21 միավորով առաջատարն է: «Ցրվենա Զվեզդան» 7 խաղում նույնքան հաղթանակ ունի: «Պարտիզանը» 19 միավորով երկրորդն է, մեկ խաղ ավելի է անցկացրել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ