Logo

Թիկնիզյանի նորամուտը ՉԼ-ում. «Ցրվենա Զվեզդան» 10 հոգով հաղթեց Ջիբրալթարի չեմպիոնին

22:15 / 22.07.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»։

Սերբիայի չեմպիոնը 41-րդ րոպեին պաշտպան Սոլ Յոն Վուի հեռացումից հետո խաղում էր 10 ֆուտբոլիստով։

«Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Բելգրադում։

«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Լինկոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 0-1

Բրունո Դուարտե, 30

Հեռացում` Սոլ Յոն Վու, 41 («Ցրվենա Զվեզդա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ