Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» տնային խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ֆակելին»։
Մոսկովյան ակումբից դուբլ գրանցեց 19-ամյա ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը, որը հաղթական գոլը խփեց մրցավարի ավելացված երկրորդ րոպեին։ Նա խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում էին նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ու կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Սևիկյանը փոխարիվեց 59-րդ, Թիկնիզյանը` 71-րդ րոպեին։
Միխայիլ Գալակտիոնովի գլխավորած թիմը 34 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Ֆակելը» ունի 12 միավոր և 14-րդն է։
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Լոկոմոտիվ» - «Ֆակել»` 2-1
Ալեքսեյ Բատրակով, 29 (11մ), 90+2 (11մ) - Եվգենի Մարկով, 84