Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանն ու Տիգրան Բարսեղյանը ժամանել են Հայաստանի ազգային հավաքականի ճամբար, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 2-ին անցկացրել է մարզական հավաքի երկրորդ մարզումը։
Հայաստանի հավաքականը պատրաստվում է Պորտուգալիայի և Իռլանդիայի թիմերի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի հանդիպումներին։


