Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին մարզումն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը հունիսի 22-ին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա»։
Բելգրադը ներկայացնող ակումբը մինչմրցաշրջանային հատվածում 5 ընկերական հանդիպում կանցկացնի։ Առաջին խաղը կկայանա հունիսի 24-ին, իսկ մրցակիցը կլինի Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկան»։
Սերբիայի չեմպիոնը Չեմպիոնների լիգայում պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից՝ մրցելով «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) - «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) դիմակայության հաղթողի դեմ։


