Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի դուբլը նպաստել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ 4-2 հաշվով հաղթանակին «Ուրալի» դեմ ԱՄԷ-ում կայացած ստուգողական խաղում:
4x30 րոպե ձևաչափով անցկացված խաղում Թիկնիզյանը գոլով է աչքի ընկել 11-րդ և 41-րդ րոպեներին: Նաիրը մասնակցել է ստուգողական խաղի 4 խաղակեսերից առաջին երկուսին:
Հիշեցնենք, որ հավաքի շրջանակում սա «Լոկոմոտիվի» երրորդ խաղն էր: Մինչև այս ռուսական ակումբը 2-0 հաշվով հաղթել էր «Ալ Ուխդուդին» (Սաուդյան Արաբիա), 0-2 հաշվով պարտվել էր «Ակրոնին» (Ռուսաստան):


