Logo

Թիկնիզյանը կարող է բաց թողնել մոսկովյան դերբին

20:14 / 25.04.2024Ֆուտբոլ
null

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը հայտնել է, որ թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է բաց թողնել «Սպարտակի» դեմ մոսկովյան դերբին:

«Թիկնիզյանը «Նիժնի Նովգորոդի» դեմ հանդիպման նախախաղային մարզման ժամանակ թույլ է զգացել իրեն: Բուժզննում է անցել, ոչինչ չի հայտնաբերվել։ Տեսնենք, թե որքանով պատրաստ կլինի կիրակնօրյա հանդիպմանը»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել «Նիժնի Նովգորոդի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրից հետաձգված արտագնա խաղը, որում մոսկովյան թիմը հաղթել էր 3-2 հաշվով: «Սպարտակ» - «Լոկոմոտիվ» 26-րդ տուրի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա