Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է հայ ֆուտբոլիստների ներկա սերնդի մասին:
«Պարզ է, որ հայ ֆուտբոլիստները կարող են ավելին անել, քան երկու խաղում 1-9 հաշվով Վրաստանին պարտվելը: Ժամանակը ցույց կտա:
Այժմ ամպագոռգոռ արտահայտությունների ժամանակը չէ: Սա ամենը վերաբերում է նաև Հայաստանի հավաքականին. աշխատանք, աշխատանք ու էլի աշխատանք»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում РБ Спорт-ը:


