«Լոկոմոտիվ» - «Ակրոն» խաղով մեկնարկեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր առաջնությունը:
Մոսկովյան թիմը տնային խաղում 3-2 հաշվով հաղթանակ կորզեց առաջնության նորեկից: Տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը փոխարինվեց 80-րդ րոպեին:
«Լոկոմոտիվի» հաղթական գոլը 79-րդ րոպեին խփեց ռուս հարձակվող Դմիտրի Վորոբյևը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր
«Լոկոմոտիվ» - «Ակրոն»՝ 3-2
Սերգեյ Պինյաև, 28, Ալեքսեյ Բատրակով, 38, Դմիտրի Վորոբյև, 79 - Սոլթմուրադ Բակաև, 36, Աբու-Սաիդ Էլդարուշև, 40


