Logo

Թիկնիզյանը մեկնաբանել է «Բոլոնիա» հավանական տեղափոխության մասին լուրը

13:49 / 08.04.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իտալական «Բոլոնիայի»` իր տրանսֆերը գնել ցանկանալու լուրի մասին։

«Ոչինչ չգիտեմ «Բոլոնիայի» կամ այլ ակումբի հետաքրքրության մասին։ Ես էլ բոլորի նման ամեն ինչ իմանում եմ մամուլից։ Այժմ իմ բոլոր մտքերը «Լոկոմոտիվի» կազմ վերադառնալու և խաղադաշտում թիմին օգնելու մասին են»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Ավելի վաղ «Спорт Эпспресс»-ը հայտնել էր, որ իտալական «Բոլոնիան» հետաքրքրված է Նաիր Թիկնիզյանի ծառայություններով և մոտ օրերս նրա տեղափոխության հարցում բանակցություններ է սկսելու «Լոկոմոտիվի» հետ։ Հետագայում «Բոլոնիայի» սպորտային տնօրենը հերքել էր տարածված տեղեկությունը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը 18 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Վերջին շրջանում Թիկնիզյանը վերականգնվում է մկանային վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել Հայաստանի ազգային հավաքականի նախորդ երկու ընկերական խաղերը Կոսովոյի (0-1) ու Չեխիայի (1-2) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ