Logo

Թիկնիզյանը նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայում

19:16 / 22.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտը կնշի Չեմպիոնների լիգայում։

26-ամյա ֆուտբոլիստը Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երկրորդ փուլի խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում է։

Թիկնիզյանը եվրագավաթային մրցաշարերից մասնակցել է Եվրոպա լիգային՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում անցկացնելով 5, իսկ «Լոկոմոտիվի» կազմում՝ 3 խաղ:

«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը ժամը 19:55-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ