Logo

Թիկնիզյանը` «Սևիլիա» հավանական տեղափոխության մասին

00:29 / 19.02.2025Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է «Սևիլիա» հավանական տեղափոխության մասին.

«Բացարձակապես չեմ մասնակցում բանակցություններին։ Դա ինձ պետք էլ չէ։ Ես գործակալ ունեմ` Սաշա Կլյուեևը։ Գիտեմ, որ ամռանն առաջարկ է եղել, բայց այն չի գոհացրել «Լոկոմոտիվին»։ Այժմ նույնպես խոսակցություններ կան, բայց, հավանական է, ամեն ինչ խոսակցությունների մակարդակում էլ մնա»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, «Լոկոմոտիվը» Թիկնիզյանի տրանսֆերը պատրաստ է վաճառել 6-7 միլիոն եվրոյով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ