«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը տեղեկացրել է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մերժել է ակումբի բողոքարկումն Իդրիսա Գեյեի կարմիր քարտի վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի արտագնա խաղի 16-րդ րոպեին Գեյեն վիճել էր թիմակցի` Մայքլ Քինի հետ: Սենեգալցին ապտակել էր թիմակցին, մրցավարն այդ դրվագում էր կարմիր քարտ ցույց տվել: «Էվերթոնն» «Օլդ Թրաֆորդում» հաղթել էր 1-0 հաշվով:
«Մենք բողոքարկեցինք, բայց մերժվեցինք։ Մեզ չասացին մերժման պատճառը, բայց մենք դա անմիջապես արեցինք։ Գեյեի և Քինի միջև ամեն ինչ անմիջապես ավարտվեց։ Այդպես եղավ, այսքանը։ Մենք բավականին արագ շարժվեցինք առաջ և կարգավորեցինք իրավիճակը հանդերձարանում»,- ասել է Մոյեսը:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


