Logo

Թողարկվել է «Դյուն» ֆիլմի վրա հիմնված խաղի առաջին թիզեր-թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:22 / 12.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Funcom յութուբյան ալիքում հայտնվել է «Dune: Awakening» գիտաֆանտաստիկ խաղի թիզեր-թրեյլերը, որը հիմնված է Ֆրենկ Հերբերտի վեպի վրա, հայտնում է Hypebeast-ը։

Խաղն իրականացվում է առաջին դեմքով։ Գործողությունները կծավալվեն Արրակիս մոլորակում (Դենի Վիլնյովի ֆիլմի գլխավոր իրադարձությունները նույնպես տեղի են ունենում այնտեղ)։ Խաղացողները կկարողանան ուսումնասիրել մոլորակը՝ կիրճերից և բնակավայրերից մինչև անվերջ անապատներ: Առաքելություններ կատարելով՝ նրանք ստիպված կլինեն ոչ միայն գոյատևել մոլորակի ծայրահեղ պայմաններում, այլև գալ իշխանության։

Խնդիրների թվում են ավազակները, ջրի պակասն ու ապաստարան կառուցելու անհրաժեշտությունը: Մասնակիցները ստիպված կլինեն նաև մարտեր վարել մարտական մեքենաների և ինքնաթիռների միջև: Հաջողելու համար խաղացողները կարող են ստեղծել գիլդիա և դաշնակցել Մեծ տներից մեկի հետ:

««Դյուն»-ի նման հարուստ և ընդարձակ տիեզերքում աշխատելը լիովին համապատասխանում է Funcom-ի ցանկությանը` ստեղծելու մուլտիփլեյեր աշխարհներ: «Dune: Awakening»-ի միջոցով մենք փորձում ենք անցնել մարդկային ակնկալիքների սահմանները, և ես անհամբեր եմ խաղը ձեր դատին հանձնելու համար»,- ասել է «Dune: Awakening»-ի ստեղծագործական տնօրեն Ջոել Բայլոսը:

Թրեյլերը՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ