Logo

«Թքած ունենալու նուրբ արվեստը» ասում է…

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 17.09.2018ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - «Թքած ունենալու նուրբ արվեստը» ասում է...
  • Ավելի դրական փորձ ունենալու ձգտումն ինքնին բացասական փորձ է: Ու սեփական բացասական փորձի ընդունումն ինքնին դրական փորձ է: Զարմանալիորեն այդպես է:

 

  • Դրականի վրա ֆիքսվելը մեզ միայն հիշեցնում է մեր անհաջողությունների, մեր թերությունների, մեր ձախողումների մասին: Ի վերջո որևէ իսկապես երջանիկ մարդ չի կանգնի հայելու դիմաց և չի կրկնի, որ երջանիկ է: Նա պարզապես երջանիկ է: Տեխասում ասացվածք կա՝ «Փոքր շունը բոլորից բարձր է հաչում»: Վստահ մարդը չի ճգնի ապացուցել, որ վստահ է: Հարուստ կինն ապացուցելու կարիք չունի, որ հարուստ է: Դու կա՛մ այդպիսին ես, կա՛մ այդպիսին չես: Եթե անընդհատ երազում ես մի բանի մասին, ուրեմն գլխումդ անընդհատ պտտվում է մի թաքուն միտք. քո ուզածը չունես:

 

  • Մեր այսօրվա հասարակությունը տառապում է սոցիալական ցանցերում տարածված սպառողական մշակույթի խայծերով՝ «վայ, նայիր՝ իմ կյանքը քոնից ինչքան լավն է»: Ու ծնվում է  մի սերունդ, որը կարծում է, թե բացասական փորձառությունը՝ մտահոգությունը, վախը, մեղքը, վատ բան է:

 

  • Մենք վատ ենք զգում վատ զգալու համար: Մենք մեզ մեղավոր ենք զգում մեղավոր զգալու պատճառով: Մենք ջղայնանում ենք ջղայնանալու պատճառով: Մենք մտահոգվում ենք այն պատճառով, որ մտահոգվում ենք: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Ահա ինչու պիտի կարողանանք թքած ունենալ: Հենց այս ունակությունն է փրկելու մեզ: Պետք է համակերպվել այն մտքին, որ կյանքում ամեն ինչ թարսուշիտակ է: Ու դա նորմալ է, որովհետև միշտ էլ այդպես է եղել: Ու այդպես էլ լինելու է:

 

  • Ինչքան շատ ես փորձում հարստանալ, այդքան ավելի աղքատ ու թերարժեք ես քեզ զգում՝ անկախ նրանից, թե որքան փող ես իրականում վաստակում: Ինչքան ավելի ինքնամոռաց ես փորձում առավել սեքսուալ ու ցանկալի լինել, այնքան ավելի այլանդակ ես քեզ պատկերացնում՝ անկախ քո իրական ֆիզիկական տվյալներից: Որքան շատ ես ուզում լինել երջանիկ ու սիրելի, այդքան ավելի միայնակ ու երկչոտ ես դառնում: Որքան շատ ես ուզում հոգեպես հարուստ դառնալ, այդքան ավելի եսակենտրոն ու ցածր ես դառնում այդ ճանապարհին:

 

  • Թքած ունենալ նշանակում է բոլոր խնդիրների ու վտանգների աչքերին նայել ու գործել: Թքած ունենալը կարող է առաջին հայացքից հեշտ թվալ, բայց իրականում շատ բոզբաշ բան է: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասացի հենց նոր, բայց դե՝ թքած: Ուղղակի բոզբաշը լավ է հնչում, որոշեցի դա գրել:

 

  • Այսօր մենք կանգնած ենք հոգեբանական համաճարակի առջև, որտեղ մարդիկ այլևս չեն գիտակցում, որ երբեմն լիովին նորմալ է ցեխն ընկնելը:

 

  • Ցավն իր բոլոր տեսակներով մեր մարմնի ամենաարդյունավետ գործիքն է, որը մեզ մղում է գործողության… Ցավը մեզ սովորեցնում է ինչի վրա ուշադրություն դարձնել, երբ երիտասարդ ենq և անհոգ: Այն ցույց է տալիս, թե ինչն է մեզ համար լավ, իսկ ինչը՝ վատ: Այն օգնում է հասկանալ մեր սահմանափակումները և հետևել դրանց: Այն մեզ սովորեցնում է քիթը չմոտեցնել շիկացած թավային և մեխը չկպցնել էլեկտրալարին: Հետևաբար միշտ չէ, որ օգտակար են ցավից խուսափելն ու միայն հաճույք փնտրելը: Երբեմն ցավն այնքան կարևոր է մեր բարեկեցության համար, որ դառնում է կենաց-մահու խնդիր:

 

  • Խնդիրները երբեք չեն պակասում. դրանք պարզապես փոխարինում են իրար և/կամ նոր որակ ձեռք բերում:

 

  • Գոռոզամտությունը նարցիսային փուչիկ է, որն անընդհատ ուռչում է և աղավաղում ամեն ինչ:

 

  • Մշտապես զոհի կեցվածք ունենալը նույնքան էգոիստական է, որքան սեփական անձով հմայվելը:

 

  • Տեխնոլոգիաների դարաշրջանը լուծել է մեր հին, տնտեսական խնդիրները՝ մատուցելով նոր, հոգեբանական գլուխկոտրուկներ: Համացանցում, այո, հեշտորեն կգտնես ուզածդ տեղեկությունը, բայց և ձեռք կբերես անվստահության, վարանումի, երկմտանքի տառապանքը:

 

  • Ինքնաճանաչումը սոխի պես է: Այն բազմաշերտ է, և որքան շատ մաքրեք, այդքան շատ եք արտասվելու:

 

  • Հաճույքը երջանկության ոչ թե պատճառն է, այլ արդյունքը: Եթե դու մնացած ամեն ինչը ճիշտ անես (ուշքի բերես արժեքներդ ու չափանիշներդ), ապա հաճույք ինքնաբերաբար կստանաս:

 

  • Շատ ավելի լավ կլինի, որ դու քեզ սակավագետ համարես ու մտածես, որ սովորելու շատ բան ունես: Այդ կերպ կխուսափես սնապաշտությունից, չես տրվի տխմարութայուններին, միշտ կաճես ու կավելացնես գիտելիքներդ:

 

  • Կյանքի օրենքն է. ձախողումներ էլ կլինեն, հիասթափություններ էլ, դժբախտություններ էլ: Քաք վիճակ է: Նորմալ է:

 

  • Մենք անընդհա՛տ ենք ընտրություն կատարում՝ գիտակցելով կամ անգիտակցաբար: Անընդհատ

 

  • Կյանքը հակասական բան է. հենց քեզ թվում է, թե մարտնչում ես ամբողջ աշխարհի դեմ, ուրեմն իմացիր, որ կռվում ես ինքդ քո դեմ: Ընդամենը: 

 

  • Ռոմանտիկ սերն իրոք յուրատեսակ կոկաին է: Վախենալու աստիճանի նման է: Գրգռում է ուղեղի ճիշտ նույն հատվածները, ինչ կոկաինը: Կարճ ժամանակով կայֆ է տալիս, ստիպում է մի քիչ լավ զգալ, իսկ հետո կոկաինի պես շատ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում: 

 

  • Կոնֆլիկտը ցույց է տալիս, թե ով է մեզ սիրում առանց նախապայմանների, իսկ ով՝ ուղղակի օգուտներ քաղում:

 

  • Անհավատարիմ մարդը պիտի լրջորեն զբաղվի իրենով՝ պարզելու համար, թե հատկապես ինչն է դրդել հարվածի տակ դնելու վստահությունը

 

  • Տարօրինակ է, բայց մահվան սփռած լույսն է թույլ տալիս տեսնել կյանքի ստվերը, չափել ու գնահատել այն: Եթե մահը չլիներ, ամեն ինչ կլիներ անիմաստ ու պատահական: Բոլոր արժեքներն ու չափանիշները կկորցնեին իրենց նշանակությունը: 

 

  • Պետք չէ վախենալ: Երբե՛ք: 

 

Մեջբերումները՝ Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի հայերեն տպագիր թարգմանությունից 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:08 / 19.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չհաղթեց «Ալ Հիլալին»

00:24 / 19.06.2025 • Շախմատ

Մումբայ. Ղարիբյանը, Դավթյանը և Պետրոսյանն առաջատարների թվում են

23:51 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլի» դարպասապահը հանդես կգա «Այաքսում»

Պաշտոնական
23:19 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել Սլովենիան ներկայացնող ակումբի դարպասը

22:55 / 18.06.2025 • Ֆուտբոլ

As. Ռոբերտսոնը համաձայնել է տեղափոխվել «Աթլետիկո»

22:22 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

21:59 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Մանչեսթեր Սիթիի» հաղթական մեկնարկը

21:21 / 18.06.2025 • Ֆուտբոլ

FourFourTwo. Աշխարհի լավագույն դարպասապահները

20:54 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Տուլիպա. «Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից»

20:25 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

Պաշտոնական
19:55 / 18.06.2025 • Թենիս

Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը երրորդ հաղթանակը տարավ ու իր խմբում առաջին տեղը գրավեց

19:25 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պերկովիչ. «Հարգում ենք բոլոր մրցակիցներին»

18:40 / 18.06.2025 • Թենիս

Հալե. Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

18:28 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Լուծարվել է ակումբ, որտեղ 9 հայ ֆուտբոլիստ է խաղացել

17:53 / 18.06.2025 • Բասկետբոլ

Բեյն. «Սիրտս կանգ առավ, երբ իմացա փոխանակման մասին, բայց հետո լսեցի թիմի անունը»

17:15 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» պայքարում են նիդերլանդցի աստղի համար

16:23 / 18.06.2025 • Ֆուտբոլ

ԿԼ․ Հայկական թիմերի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

15:55 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ժոան Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

Պաշտոնական
15:10 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մտադիր չէ մեկնարկային կազմում տեղը զիջել Վիրցին

15:07 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պեպ Գվարդիոլան ընտրել է «Ման․Սիթիի» նոր ավագին

14:29 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Նոայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, եթե...

Պաշտոնական
14:10 / 18.06.2025 • Ֆորմուլա 1

Ավտոարշավորդները ներկա են եղել Բրեդ Փիթի «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերային

13:29 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պատմության ամենաերիտասարդ մազիչը. «Պարման» մտադիր է 29-ամյա մասնագետի նշանակել

12:57 / 18.06.2025 • Հոկեյ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
NHL. «Ֆլորիդա Փանթերզը» 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Սթենլիի գավաթը

12:55 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»

12:44 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները՝ ըստ FourFourTwo-ի

12:21 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Հայտնի է ԱՊԼ նոր մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

Պաշտոնական
11:44 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Վասկեսը շուտով կարող է պայմանագիր կնքել նոր ակումբի հետ

11:14 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Տրե՞նտ, թե՞ Կարվախալ․ Ալոնսոն պատասխանել է բարդ հարցին

10:58 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Ռամոսի տպավորիչ ցուցանիշն «Ինտերի» դեմ խաղերում

10:48 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Լևի. «Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան ու Պրեմիեր լիգան»

10:24 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ինտերը» չկարողացավ հաղթանակով սկսել մրցաշարը

00:57 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ռիվեր Փլեյթի» հաղթական մեկնարկը

00:11 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսիին

23:50 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Բենֆիկան» Ֆելիքսի տրանսֆերի հարցում բանակցում է «Չելսիի» հետ

23:25 / 17.06.2025 • Թենիս

Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել

22:56 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Բրնովիչ. «Չէինք ցանկանում հանդիպել «Նոային»»

22:26 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. «Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից

21:56 / 17.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ֆլումինենսեի» ու «Բորուսիայի» ոչ-ոքին

21:21 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Խվիչա. «Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսին այլ մոլորակից է»

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ