ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ թոռնուհին` Քայ Թրամփը, LPGA գոլֆի մրցաշարում վերջին տեղն է զբաղեցրել։ Ֆլորիդայում կայացած մրցաշարին մասնակցել են 108 գոլֆիստներ, 18-ամյա Թրամփը նորամուտն է նշել:
«Անկեղծ ասած՝ ես ավելի նյարդային էի, քան սպասում էի, բայց կարծում եմ, որ շատ լավ հարվածներ կատարեցի։ Հիանալի էր իմանալ, որ կարող եմ հեռվից հարվածներ կատարել և կարողանալ մրցել աշխարհի լավագույն գոլֆիստների հետ ու նույնիսկ հաղթել նրանց որոշ անցքերում, անհավանական էր»,- ESPN-ին տված հարցազրույցում ասել է Քայ Թրամփը։


