ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանության միջոցառման ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՖԻՖԱ-ի «Խաղաղության մրցանակի» առաջին դափնեկիրն է:
Վիճակահանությունն անցկացվում է Վաշինգտոնի՝ Ջոն Ֆ.Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում: Միջոցառմանը մասնակցում են Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:
*Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:


