Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է ստորագրել բասկետբոլիստ Թրեյ Լայլսի հետ, հաղորդում է Encestando.es-ը:
29-ամյա խաղացողի և «Արքայական ակումբի» միջև համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել:
Նախորդ մրցաշրջանում կանադացին խաղում էր «Սաքրամենտո Քինգզում», որտեղ միջինը 20 րոպեում վաստակել է 6,5 միավոր և տիրել 4,6 անդրադարձի:
Լայլսը NBA-ում անցկացրել է 650 խաղ: Նա հանդես է եկել նաև «Յուտայի», «Դենվերի», «Սան Անտոնիոյի» ու «Դետրոյթի» կազմում:


