Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Նյուքասլին»: Հանդիպման բոլոր 5 գոլերը գեղեցիկ ստացվեցին: Բերնարդու Սիլվան հաշիվը բացեց կրնկի հարվածով, բայց մինչև ընդմիջում Ալեքսանդր Իսակը և Էնթոնի Գորդոնն անհատական անցումներից հետո խփած գոլերով առաջ մղեցին տանտերերին:
Խաղում որոշիչ էր Կևին դե Բրույնեի փոխարինման դուրս գալը: Բելգիացին նախ հաշիվը հավասարեցրեց Ռոդրիի փոխանցումից հետո, իսկ ավելացրած ժամանակում ասիստ կատարեց Օսկար Բոբին, որը տուգանային հրապարակում անչափ սառնասիրտ ու գեղեցիկ գործեց՝ հաղթանակ պարգևելով «Քաղաքաբնակներին»:
Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 43 միավոր, բարձրացավ երկրորդ տեղ և ընդամենը 2 միավորով է հետ առաջատար «Լիվերպուլից»: «Նյուքասլը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց ԱՊԼ-ում և 29 միավորով 10-րդ տեղում է:
Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Նյուքասլ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 2:3
Ալեքսանդր Իսակ, 35, Էնթոնի Գորդոն, 37 – Բերնարդու Սիլվա, 26, Կևին Դե Բրույնե, 74, Օսկար Բոբ, 90+1


