Logo

Թոմաս Ադորյանը նոր պայմանագիր է ստորագրել

12:58 / 27.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Արգենտինական «Բանֆիլդն» ու Թոմաս Ադորյանը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի համաձայնագիրը կսպառվի 2028թ. հունվարի 1-ին։

24-ամյա կիսապաշտպանը «Բանֆիլդի» սան է, հիմնական թիմում 26 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։

Ադորյանը 2025թ. հունիսին հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, մասնակցել 2 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ