Logo

Թոմաս Մյուլերը ռեկորդներ է սահմանել Գերմանիայի գավաթում

14:32 / 03.02.2023Այլ մրցաշարեր
Թոմաս Մյուլեր

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպա Թոմաս Մյուլերը տպավորիչ ցուցանիշներ է գրանցել:

33-ամյա ֆուտբոլիստը 53-րդ հաղթական հանդիպումն է անցկացրել Գերմանիայի գավաթի խաղարկությունում։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Բրեմենի «Վերդերի» նախկին կիսապաշտպան Միրոսլավ Վոտավայի ռեկորդը, հայտնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:

Մյուլերը կրկնել է նաև «Բավարիայի» լեգենդար դարպասաապահ Զեպ Մայերի ռեկորդը: Երկու գերմանացիները «Բավարիայի» կազմում ամենաշատ խաղերն են անցկացրել գավաթի խաղարկությունում (63-ական հանդիպում):

Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնը գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել էր «Մայնցին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ