Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի համար «Մայնցի» դեմ 31-րդ տուրի խաղը (3-0) 500-րդն է Գերմանիայի Բունդեսլիգայում:
Մյուլերը 2008 թվականին է նորամուտը նշել Գերմանիայի ուժեղագույն լիգայում: 35-ամյա ֆուտբոլիստն ամռանը կհեռանա գերմանական ակումբից:
Բունդեսլիգայում անցկացրած խաղերով Մյուլերը պատմության մեջ 13-րդն է: Առաջատարը Կառլ-Հայնց Կորբելն է` 602 խաղով:
Թոմաս Մյուլերը մրցաշարի պատմության մեջ միայն չորրորդ խաղացողն է, որը Բունդեսլիգայում 500 խաղի շեմը հատում է մեկ ակումբի կազմում:
Thomas Muller joins a very exclusive list! 👏#BBCFootball pic.twitter.com/nkij1hrntR
— Match of the Day (@BBCMOTD) April 26, 2025


