Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը հրավիրվել է Գերմանիայի հավաքական, որը պատրաստվում է Ճապոնիայի (սեպտեմբերի 9) ու Ֆրանսիայի (սեպտեմբերի 12) հետ ընկերական հանդիպումներին, հայտնում է Bild-ը։
Փորձառու ֆուտբոլիստն ազգային թիմում կփոխարինի Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ, 30-ամյա հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգին, որը վնասվածք է ստացել։
33-ամյա Մյուլերը 2010 թվականին է նորամուտը նշել Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 121 հանդիպում ու դարձել 44 գոլի հեղինակ։
Գերմանիայի հավաքականի կազմը



