Logo

Թոմաս Մյուլերը կրկնել է Գերդ Մյուլերի ցուցանիշը (ֆոտո)

20:59 / 05.02.2023ՍՊՈՐՏ
null

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կրկնել է ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Գերդ Մյուլերի ցուցանիշը, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: 

«Վոլֆսբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում 33-ամյա ֆուտբոլիստը 427-րդ անգամ է խաղադաշտ դուրս եկել մյունխենյան ակումբի մարզաշապիկով ու այդ ցուցանիշով հավասարվել է լեգենդար հայրենակցին:

19-րդ րոպեի դրությամբ «Բավարիան» 3-0 հաշվով արտագնա հաղթանակ է տանում: Դուբլով աչքի է ընկել ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը, երրորդ գոլն էլ խփել է Մյուլերը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիր Գերդ Մյուլերը մյունխենյան գրանդի գույները պաշտպանել է 1964-1979թթ.-ին: Թոմաս Մյուլերը «Բավարիայում» ելույթ է ունենում 2009թ.-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ