Logo

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

15:49 / 05.08.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին օգոստոսի 5-ին ժամանել է Լոնդոնի դատարան՝ ցուցմունք տալու համար, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»:

Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով:

Նրա փաստաբանը նախկինում հայտարարել է, որ ֆուտբոլիստը «հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները և ողջունում է իր անունը վերջապես մաքրելու հնարավորությունը»: 

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2022 թվականի փետրվարին՝ բռնաբարության առաջին մեղադրանքից հետո: 5 մեղադրանքները վերաբերում են երկու կանանց, իսկ սեռական ոտնձգության մեղադրանքը՝ մեկ այլ կնոջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ