Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, հաղորդում է El Nacional-ը:
32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է Թուրինի «Յուվենտուսը: Գերմանացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը չի ծրագրում շարունակել համագործակցությունը:
Ավելի վաղ Կրոսը հրաժարվել էր տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի» և Մյունխենի «Բավարիա», որտեղից 2014 թվականին ժամանել էր Մադրիդ:
Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 11 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում: «Ռեալը» Լա լիգայի 14 տուրերից հետո 35 միավորով երկրորդն է և 2 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային»:


