
Առաջիկա հանգստյան օրերին ֆուտբոլային աշխարհում կրկին թեժ է լինելու: Եվրոպական թոփ-5 առաջնություններում, այդ թվում՝ «քնից արթնացող» Իտալիայի Ա Սերիայում, կայանալու են հերթական տուրերի հանդիպումները, որոնք սպասվում են մեծ հետաքրքրությամբ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաուշագրավ 5 մրցավեճը՝ ըստ ժամանակագրական հաջորդականության: Այնպես է ստացվել, որ 5 խաղն էլ տեղի են ունենալու կիրակի օրը՝ հունվարի 21-ին:
«Ատալանտա» – «Նապոլի»
Ա Սերիա, 21-րդ տուր, հունվարի 21, մեկնարկը՝ 15:30-ին,
Թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում. «Ատալանտա»՝ 7-րդ հորիզոնական (30 միավոր), «Նապոլի»՝ 1-ին հորիզոնական (51 միավոր),
Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ «Ատալանտան» հաղթել է 3 անգամ, «Նապոլին»՝ 2:


