Անգլիական «Ֆուլհեմի» պաշտպան Թոսին Ադարաբիոյոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստը «Կապույտների» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
Հիշեցնենք, որ Ադարաբիոյոն «Ֆուլհեմում» է 2020 թվականից: Այդ ընթացքում նա լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 132 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ: