Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել թունիսցի 26-ամյա պաշտպան Այմեն Մահմուդի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մահմուդն Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող է: 2018 և 2018/19 մրցաշրջաններում նա այդ տիտղոսները նվաճել է «Էսպերանս» ակումբի հետ: Այդ թիմի կազմում պաշտպանը նաև դարձել է Թունիսի չեմպիոն և սուպերգավաթակիր, իսկ Քուվեյթի «Ալ Արաբի» ակումբի հետ հռչակվել է այդ երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Այմեն Մահմուդին խաղացել է նաև Թունիսի «Ստադ Գաբեսյեն», «Էսպերանս», «Սոլիման» ակումբներում, իսկ նրա նախորդ թիմն «Օլիմպիկ Բեջան» էր:
«Արարատում» Մահմուդը կխաղա 2 համարի մարզաշապիկով:


