Ֆուտբոլի Թունիսի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր:
Թունիսցիներն աֆրիկյան ընտրական գոտու H խմբի հերթական խաղում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեցին Հասարակածային Գվինեայի հավաքականին և 22 միավորով ապահովեցին առաջին տեղն ու Մունդիալի ուղեգիրը:
Թունիսի հավաքականը պատմության մեջ 7-րդ անգամ կխաղա աշխարհի առաջնությունում, երրորդ անգամ` անընդմեջ:


