Թուրք դահուկորդ Բերքին Ուստան մահացել է Բուրսայի մերձակայքում գտնվող Ուլուդաղ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհից, հաղորդում է BBC-ն։
25-ամյա մարզիկի հետ հրդեհից այրվել է նաև իր հայրը` Յահյա Ուստան, որը զբաղեցնում էր Թուրքիայի դահուկային սպորտի և սնոուբորդի ասոցիացիայի նախագահի պաշտոնը։ Կրակի ճիրաններից կարողացել են փրկել միայն Բերքինի մորը, որը վերակենդանացման բաժանմունքում է:
Բերքին Ուստան մասնակցել էր Պեկինի 2022 թվականի Օլիմպիական խաղերին: