Պաշտպան Մերիհ Դեմիրալը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ատալանտայում», կարող է փոխել առաջնությունը։ Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յուվենտուսին»։
Fanatik-ի հաղորդմամբ՝ թուրք ֆուտբոլիստով «Ռեալը», «Չելսին» ու «Նյուքասլն» են հետաքրքրված։ Ա Սերիայում նույնպես նրա նկատմամբ հետաքրքրվածություն կա՝ «Նապոլիի» կողմից։
Հաղորդվում է, որ «Ռեալը» Կառլո Անչելոտիի խնդրանքով արդեն սկսել է բանակցություններ վարել տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի 13 խաղում 1 գոլի հեղինակ է դարձել։