Թուրքական «Սիվասպորի» դարպասապահների մարզիչ Այխան Տեմբելօղլուի 15 հարազատներ մահացել են Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, հայտնում է Hurriyet-ը:
Ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է Տեմբելօղլուին ուղղված ցավակցական հաղորդագրություն:
«Խորը վտշով տեղեկացանք, որ Այխան Տեմբելօղլուի շատ հարազաներ մահացել են երկրաշարժի հետքևանքով: Ցավակցում ենք Այխանի հարազատներին ու մտերիմներին՝ ցանկանում հոգու ամրություն»,- գրված է թուրքական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին և 7-ին Թուրքիայի ու Սիրիայի տարածքում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով մահացել էր ավելի քան 4500 մարդ: Բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ մարզիկներ, դեռ փլատակների տակ են։ Թուրքիայում հայտարարվել է 7-օրյա սուգ, դադարեցվել են բոլոր մարզական միջոցառումները։


