Logo

թուրքերենից փոխառություններ հայերենում

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 12.09.2019Թոփեր
Բացառիկ
BeFunky collage 5 - թուրքերենից փոխառություններ հայերենում

Թուրքական դարավոր լծի տակ հայերի մեջ մի շարք սովորույթներ են մտել, յուրացվել, փոփոխվել։ Եղել է և հակառակը․ թուրքերն են վերցրել շատ ու շատ բաներ ու իրենցով արել․․․ Սակայն այս հոդվածն այդ մասին չէ, այլ հայերենում թուրքերեն բառերի փոխառությունների մասին։

Թուրքերենն իր ազդեցությունն է թողել միջին հայերենի ու գերազանցապես հայ բարբառների վրա։ Հայ բարբառներում թուրքերենից փոխառյալ (անմիջական ու միջնորդավորված) բառերի քանակը մի քանի հազարի է հասնում։

Հայոց գրական լեզուն սկզբունքորեն մերժում է թուրքական փոխառությունները։ Ժամանակակից գրական հայերենում գործածվում են միայն մոտ երեք տասնյակ թուրքական փոխառություններ, որոնք գրական լեզու են անցել բարբառներից։ Այդ բառերի մի մասը միջնորդավորված փոխառություններ են և արաբական ու պարսկական (ուշ շրջանի) ծագում ունեն.

աթաբեկ, ալոճ, աղութ (հակինթ),

արխ (առու), 

բաբան (պարսպաքանդ պատերազմական գործիք),

բեղ, բեկ, բիճ (ապօրինի զավակ), բուխարի(կ), 

ելակ, երշիկ,

զիլ (սուր ձայն), զմրուխտ,

թաղար, թոզ (փոշի),

խաթուն (տիկին), խամաճիկ (տիկնիկ), խամութ, խորոտ(իկ),

ճոթ (ծայր),

մասուրա (մաքոք),

յոլա (յոլա գնալ),

չոքել,

ջիգր (վրեժ, ոխ), 

վառոդ,

տոպրակ,

փուր (կեղև),

քութեշ։

Այս բառերի զգալի մասը պատկանում է գրական լեզվի ժողովրդախոսակցական բառապաշարին։ Դրանց մեծ մասը ժամանակակից հայերենում ունեն իրենց հոմանիշները՝

աղութ – հակինթ,

արխ – առու,

թոզ – փոշի,

տոպրակ – պարկ,

մախաղ և այլն։

տես նաև՝

հայերեն բառեր, որ փոխառնված են պարսկերենից [ժամ, սև, մոմ, փիղ, ապակի, ազգ և այլն]


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ