Գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցը հեռացվել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Թուրքերը Հայաստանի հավաքականի մրցակիցներից են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում։ Թուրքիայի հավաքականը Շտեֆան Կունցի գլխավորությամբ վերջին հանդիպումն անցկացրել էր սեպտեմբերի 12-ին՝ ընկերական խաղում 2-4 հաշվով պարտվելով Ճապոնիայի հավաքականին։ Դրանից 4 օր առաջ Թուրքիայի հավաքականը 1-1 հաշվով էր ավարտել Հայաստանի հավաքականի դեմ տնային հանդիպումը՝ պարտությունից խուսափելով վերջին րոպեներին։
Շտեֆան Կունցը 2021 թվականի սեպտեմբերից էր գլխավորում Թուրքիայի հավաքականը։ Դրանից առաջ նա 5 տարի աշխատել էր Գերմանիայի երիտասարդական հավաքականում։
Թուրքիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն իտալացի Վինչենցո Մոնտելան է։


