Logo

Տիագո Ալկանտարան 33 տարեկանում ավարտեց կարիերան

22:59 / 08.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Լիվերպուլից» հեռացած Տիագո Ալկանտարան 33 տարեկանում ավարտեց մարզական կարիերան։ Այդ մասին Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը հայտնել է սոցցանցերում։

«Շնորհակալություն, ֆուտբոլ։ Շնորհակալ եմ բոլորին, որոնք ուղեկցել են ինձ և ավելի լավ խաղացող և մարդ դարձրել այս ճանապարհին: Կհանդիպենք շուտով»,- գրել է Ալկանտարան սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Տիագո Ալկանտարան 2020 թվականի սեպտեմբերից էր խաղում «Լիվերպուլում»: Նախորդ մրցաշրջանում բաց էր թողել ծանր վնասվածքի պատճառով, խաղադաշտ էր դուրս եկել մեկ անգամ:

Կիսապաշտպանը կատալոնական «Բարսելոնայի» սան է, գլխավոր թիմում խաղացել էր 2011-2013 թվականներին, 2013-2020-ին էլ պաշտպանել էր Մյունխենի «Բավարիայի» գույները: 

Ալկանտարան Չեմպիոների լիգայի կրկնակի գավաթակիր է, մեկական անգամ մրցաշարում հաղթել է «Բարսելոնայի» և «Բավարիայի» հետ, աշխարհի ակումբային առաջնության և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի կրկնակի հաղթող (նույն բաշխվածությամբ), 7 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, չորս անգամ՝ Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը, երկու անգամ՝ Իսպանիայի, մեկ անգամ՝ Անգլիայի, երեքական անգամ՝ Գերմանիայի և Իսպանիայի Սուպերգավաթները, մեկական անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթն ու Լիգայի գավաթը: Նա նաև երկու անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել Իսպանիայի Մ21 հավաքականի հետ, մեկ անգամ՝ Իսպանիայի Մ17 թիմի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա