Logo

Տիագո Ալկանտարան փորձաշրջան է անցնում «Բարսելոնայի» մարզչական շտաբում

17:23 / 17.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարած Տիագո Ալկանտարան մարզչական փորձաշրջան է անցնում կատալոնական «Բարսելոնայում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մինչև 2024/25 մրցաշրջանի մեկնարկը «Բարսելոնան» 3 ընկերական հանդիպում է անցակցնելու ԱՄՆ-ում: Այդ շրջագայության ընթացքում Տիագո Ալկանտարան լինելու է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբում: 

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է: Ալկանտարան հանդես է եկել նաև Մյունխենի «Բավարիայում» ու անգլիական «Լիվերպուլում», որտեղ էլ ավարտել է կարիերան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարսելոնան» ներկայացրել է թիմի նոր մարզչական շտաբը: Գերմանացի մասնագետի օգնականները կլինեն Մարկուս Սորգը, Տոնի Տապալովիչը, Հեյկո Վեստերմանը, դարպասապահների մարզիչը՝ Խոսե Ռամոն Դե Լա Ֆուենտեն, ֆիզպատրաստության մարզիչները՝ Պեպե Կոնդեն և Ռաֆա Մալդոնադոն:

Հիշեցնենք, որ 59-ամյա Ֆլիկը նախորդ ամիս էր նշանակվել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Չավի Էրնանդեսին: Գերմանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ