Logo

Տիագո Մոտան պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն

22:48 / 17.06.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ Տիագո Մոտան, որն այս պահին գլխավորում է իտալական «Բոլոնիան»:

Foot Mercato-ի հաղորդմամբ՝ 40-ամյա մասնագետը պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն և սպասում է փարիզյան ակումբի քայլերին:

Իտալական ակումբում արդեն փոխարինող են փնտրում Մոտային: Կարճ ցանկում են հայտնվել Անդրեա Պիրլոն, Ջենարո Գատուզոն և Գաբրիելե Չիոֆին:

Հիշեցնենք, որ Մոտան ֆուտբոլիստի կարգավիճակում 6 տարի խաղացել է ՊՍԺ-ում, ինչպես նաև մարզել փարիզցիների ակադեմիայի թիմերից մեկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա