Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան գնահատել է «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում գրանցված հաջողությունը:
«Ես կարծում էի, որ նրանք ձգտելու են երկրորդ գոլը խփելուն: Վստահ էի, որ մրցակիցը հակագրոհի հնարավորություն է փնտրելու:
Նրանք իսկապես լավ էին խաղում և ավելի շատ պահեր ունեին, քան մենք: Կարծում եմ, որ նրանք ամեն դեպքում վախենում էին Վինիսիուսի ու Մբապեի արագ գրոհներից:
Այն, ինչ տեղի ունեցավ, նման էր վիճակախաղի: Մենք դրա մասին խոսում էինք ամբողջ շաբաթվա ընթացքում, բայց երբ եկավ պահը, ամեն ինչ արդեն կախված էր այն տղաներից, որոնք պետք է մոտենային գնդակին»,- բելգիացի դարպասապահի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» պատասխան մրցավեճում նվազագույն հաշվով հաղթել էր «Ռեալին», սակայն պարտվել էր հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:
Կառլո Անչելոտիի թիմը քառորդ եզրափակիչում կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ:


