Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Ռիո Ֆերդինանդի հետ հարցազրույցում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» չկայացած տեղափոխությանը:
«Ես երկրպագում էի «Կարմիր սատանաներին», ցանկանում էի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց չտեղափոխվեցի այնտեղ, քանի որ նրանց դարպասապահը Դավիդ Դե Խեան էր»,- ասել է բելգիացին:
Կուրտուան այս մրցաշրջանում «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 31 խաղ, որոնցում բաց է թողել 34 գնդակ:


