Logo

Կուրտուա․ «Մենք կարող ենք միայն հաղթել, որպեսզի Անչելոտին մնա «Ռեալում»»

18:47 / 29.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։

«Որպես թիմ` մենք կարող ենք միայն հաղթել, որպեսզի Անչելոտին մնա «Ռեալում» և շարունակի մարզչական կարիերան։ Մենք չենք հետևում, թե ինչ են գրում մամուլում և ամեն օր աշխատում ենք դրա շուրջ։

Անչելոտին հիասքանչ մարզիչ է։ Նա հիանալի է մեզ պատրաստում ինչպես տակտիկապես, այնպես էլ տեխնիկապես։ Նա հանճարեղ վարպետ է և ֆուտբոլի պատմության լավագույններից է»,- դարպասապահի խոսքը մեջբերում է TUDN-ը։

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին երկրորդ անգամ «Արքայական ակումբը» գլխավորել է 2021 թ. ամռանը և մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Նա «Ռեալը» մարզել է նաև 2013-2015 թթ.։ Իսպանական գրանդը իտալացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է 13 տիտոս։

32-ամյա Կուրտուան «Ռեալ» է տեղափոխվել 2018 թ. օգոստոսին, 235 խաղում դարպասը 96 անգամ պահել է անառիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ