Logo

Տիբո Կուրտուայի երրորդ զավակն է ծնվել

12:52 / 03.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է դստեր ծննդյան մասին:

31-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է լուսանար, որտեղ իր, կնոջ և փոքրիկի ձեռքերն են:

«Բարի գալուստ աշխարհ, մեր փոքրիկ Էլի: Մենք շատ ենք սիրում քեզ»,- իր էջում գրել է Բելգիայի հավաքականի նախկին դարպասապահը:

Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան և Միշել Գերցիգը պաշտոնապես ամուսնացել էին նախորդ տարի: Նրանք ունեն ևս երկու զավակ՝ 8-ամյա Ադրիանան և 6-ամյա Նիկոլասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ