Կենդանիների իրավունքների պաշտպան Քերոլ Բասկինը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Netflix-ի՝ «Tiger King: Murder, Mayhem and Madness» վավերագրական սերիալի երկրորդ սեզոնի թողարկման պատճառով:
Ինչպես հայտնում է TMZ-ը՝ Բասկինը պահանջում է երկրորդ սեզոնից հեռացնել այն կադրերը, որոնցում հայտնվում է ինքը կամ իր Big Cat Rescue-ը։
Բասկինը նշել է, որ ինքը չի համաձայնել մասնակցել երկրորդ սեզոնին, և նրա հետ կապված հատվածները հին նկարահանումներ են, որոնք ներառված չեն եղել «Tiger King» սերիալի առաջին սեզոնում: Կնոջ խոսքով՝ պրոդյուսերներն այնպես են խմբագրել սերիալը, որ թվում է, թե նա նոր հարցազրույցներ է տալիս:
Tiger King 2-ը Netflix-ում կհայտնվի նոյեմբերին: Ավելի վաղ Քերոլ Բասկինն արդեն մեղադրել էր շոուի ստեղծողներին դավաճանության մեջ։