Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանի գոլը «Բալթիկային» դուրս բերեց Ռուսաստանի գավաթի խաղարկության Ռեգիոնների ուղու եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Կալինինգրադի թիմը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Ռոստովին», հայ կիսապաշտպանը խաղի միակ գոլը խփեց չորրորդ րոպեին:
22-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, «Ռոստովի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը փոխարինվեց 46-րդ րոպեին:
«Բալթիկան» Ռեգիոնների ուղու եզրափակիչում կմրցի Մոսկվայի «Սպարտակի» հետ, այս զույգի հաղթողն էլ գավաթը կվիճարկի ԲԿՄԱ - «Զենիթ» դիմակայության հաղթողի հետ:
Ռուսաստանի գավաթ, կիսաեզրափակիչ
«Ռոստով» - «Բալթիկա»՝ 0-1
Տիգրան Ավանեսյան, 4