Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, 3-3 հաշվով ավարտեց տնային հանդիպումը շվեյցարական «Բազելի» հետ։
29-ամյա Բարսեղյանը խաղն սկսեց Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում ու 53-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց սերբ հարձակվող Ալեքսանդր Չավրիչին, որը հաշիվը դարձրեց 3-1: 70-րդ րոպեին Բարսեղյանը փոխարինվեց:
4 խաղից հետո «Սլովանը» 5 միավորով H խմբի 3-րդ տեղում է, «Բազելը» 7 միավորով առաջատարն է:
Խմբի մյուս խաղում ուժերը կչափեն լիտվական «Ժալգիրիսն» ու Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին ու կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում:
Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր
H խումբ
«Սլովան» (Բրատիսլավա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 3-3
Վլադիմիր Վայս, 45+2 (11մ.), Յուրայ Կուցկա, 49, Ալեքսանդր Չավրիչ, 53 - Դարիան Մալես, 29 (11մ.), Անդի Դիուֆ, 65, Անդի Զեքիրի, 72


